Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Պետդեպարտամենտում ճշտել են՝ որ դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ

Պետդեպարտամենտում ճշտել են՝ որ դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի Սիրիայի հյուսիսում Էթնիկական զտումների եւ քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելու դեպքում, սակայն առայժմ Վաշինգտոնում չեն արձանագրել Անկարայի կողմից նման գործելակերպի օրինակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողների համար կազմակերպված բրիֆինգում հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Խոսքը վերաբերում Է Էթնիկական զտումներին, քաղաքացիական բնակչությանը հրետանային, օդային եւ այլ հախուռն հարվածներին: Այժմ մենք հետեւում ենք դրան, առայժմ դրա լուրջ օրինակներ չենք նկատել: Սակայն առայժմ վաղ Է այդ մասին խոսելը, թուրքական ուժերն իրականում առայժմ զգալի չափով եւ մեծ քանակությամբ առաջ չեն շարժվել, այնպես որ մենք առայժմ գտնվում ենք վաղ փուլում, Բայց հենց այդ պատճառով ենք մենք այսքան շատ նախազգուշարումներ անում, մենք խիստ անհանգստացած ենք նման հախուռն գնդակոծումներից»,-ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Թուրքիայի կոնկրետ որ գործողությունները կհրահրեին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am