Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումներ է ունեցել 
Նիդերլանդներում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած ժամանկահատվածում մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը:

Սենատի նախագահը նշել է, որ Նիդերլանդներում հիացած են այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանում:

Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-նիդերլանդական օրակարգի առաջխաղացման վերաբերյալ:

Ավելի ուշ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիդերլանդների Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զարգացման համագործակցության հանձնաժողովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, մարդու իրավունքներին եւ միգրացիային առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Արցախյան հիմնախնդրին եւ Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին հնարավոր աջակցությանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ