Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել  Լերմոնտովոյում ճանապարհի հիմանանորոգման աշխատանքներում

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել  Լերմոնտովոյում ճանապարհի 
հիմանանորոգման աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության մասնագետների կողմից իրականացվել է քաղաքաշինական կանոնների պահանջների ուղղությամբ հսկողություն, որի արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի տարածքում  կատարվող ճանապարհի հիմնանորոգման  աշխատանքներում առկա են մի շարք թերություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի
իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

«Մասնավորապես՝ կառուցված բետոնե հենապատի վրա որոշակի հատվածներում առկա են խոռոչներ, ասֆալտբետոնի հարթեցնող շերտը տեղադրվում է փոշու վրա: Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել է, որ արձանգրված թերությունների վերաբերյալ շինարարական վարման մատյանում տեխնիկական հսկողի կողմից գրառումներ չեն կատարվել,որով թույլ է տրվել տեխնիկական հսկողության կարգի խախտում:

Տեսչական մարմնի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն: Կապալառու «Լիլիթ-87» ՍՊ և տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սուֆետ» ՍՊ ընկերությունների տնօրենները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի»,-  նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]