Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալեքսիս Օհանյանը ցանկանում է զարգացնել իր հայերենը

Ալեքսիս Օհանյանը ցանկանում է զարգացնել իր հայերենը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կարծում է, որ պետք է աշխատի իր հայերենը զարգացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանն այս մասին խոսեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Իմ գիրքը թարգմանվել է հայերեն, և ես կարիք ունեմ զարգացնելու իմ հայերենը»,-ասաց Օհանյանն ու լրագրողներին հայերեն շնորհակալություն հայտնեց:

 Անդրադառնալով համաժողովին՝ Օհանյանը նշեց. «Հիանալի է համաշխարհային լսարան ունենալ այստեղ՝ Հայաստանում, Երևանում, սա հուզիչ պահ է»:

Նա ուրախությամբ նկատեց, որ հայերը սիրում են շախմատը, յուրաքանչյուր տարիքի աշակերտ սովորում է այն: Օհանյանը կարծում է, որ դա հիանալի հիմք է՝ ծրագրավորման մեջ հմտանալու համար:

Օհանյանի կարծիքով՝ Հայաստանը փոքր երկիր է, որը շատ հրաշալի մտքեր ունի. նա դա համարեց ամենալավ տարբերակներից մեկը՝ տնտեսությունը զարգացնելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am