Հասարակական

Ոստիկանությունն ուսումնասիրում է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման վերաբերյալ նյութը

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն ուսումնասիրում է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման վերաբերյալ նյութը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում կատարելու մասին ՀՀ ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակված նյութը, և այժմ ստուգողական աշխատանքներ են իրականացվում»,- նշեց Ջանոյանը:

«Հայելի» մամուլի ակումբը հարձակման է ենթարկվել: Ինչպես տեղեկացրել է մամուլի ակումբիկայքը, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում