Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արման Բաբաջանյանն անընդունելի է համարում Քոչարյանի գործի առնչությամբ ՄԻԵԴ դիմելու ՍԴ քայլը

Արման Բաբաջանյանն անընդունելի է համարում Քոչարյանի գործի առնչությամբ ՄԻԵԴ 
դիմելու ՍԴ քայլը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը համարում է, որ ՍԴ-ն, երկրի պետականության համար կարևոր գործով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ ՄԻԵԴ դիմելով , շուրջ հարված է հասցրել Հայաստանին, և այդ քայլը պետք է համարժեք գնահատականի արժանանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«ՄԻԵԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումն ինքնին արդեն սահմանը հատելու նշան է: ՍԴ-ն բացի իր բուն սահմանադրական արդարադատություն ապահովելը նաև երկրի սուվերենությունը պաշտպանելու պարտականություն ունի: Երկրի պետականության համար այդպիսի կարևորության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը, ես կարծում եմ, որ հարված է Հայաստանի սուվերենությանը»,-ասաց Բաբաջանյանը:

Նրա կարծիքով՝Սահմանադրական դատարանն իր գործողությամբ ուղղակի հարված է հասցրել երկրի ինքնիշխանությանն ու սուվերեն ընթացքին: Պատգամավորի կարծիքով՝ ՍԴ-ի կողմից այս քայլը պետք է համարժեք գնահատականի արժանանա:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել էր վարույթ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]