Հասարակական

ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

«Քվեատուփում առկա քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել երկուսը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 98, դեմ՝ 1»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է։

Որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը։

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու քվեարկությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում