Հասարակական

Հակառակորդի կրակոցից բեկորային վնասվածք ստացած տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում

1 րոպեի ընթերցում

Հակառակորդի կրակոցից բեկորային վնասվածք ստացած տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերյանի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ինժեներական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

«Եղել է բեկորային վիրավորում դիմապակու բեկորն է դիպչել: Այդ բեկորը կհանեն, խնդիր չի լինի: Վիրավորումը ստացվել է հակառակորդի կողմից, որոշակի աշխատանքներ կատարելու ժամանակ»,- ասաց Օհանյանը:

Քաղաքացիական տրակտորի վարորդը վիրավորում է ստացել հոկտեմբերի 2-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում