Տարածաշրջանային

Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին կժամանի Վրաստան

2 րոպեի ընթերցում

Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին կժամանի Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ին այցով կգտնվի Վրաստանում: Հանրապետության ԱԳ նախարարության տեղեկատվության համաձայն, պատվիրակությունը, որի կազմում կլինի դաշինքի 29 անդամ պետությունների մշտական ներկայացուցիչը, կգլխավորի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Այցի շրջանակներում կանցկացվի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը՝ Վրաստանի վարչապետի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նախագահությամբ: Հյուսիսատլանտյան կոմիտեն, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը երկկողմ հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ պատգամավորների, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչների հետ:

Վրաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդիի խոսքով՝ Վրաստան NAC-ի այցն այս տարի թվով հինգերորդն Է, ինչն աննախադեպ իրադարձություն Է Խորհրդի գործընկեր երկրների հետ համագործակցության պատմության մեջ:

Ինչպես հայտարարել Է Կոնստանտինիդին, այցի շրջանակներում քննարկվելու են դաշինքին Վրաստանի անդամակցության հետ կապված բոլոր հարցերը, շեշտը դրվելու Է ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության եւ պրակտիկ համագործակցության հետագա խորացման վրա, ներառյալ անվտանգության ապահովումը Սեւ ծովում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում