Հասարակական

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հուղարկավորվեց Երևանի քաղաքային պանթեոնում

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հուղարկավորվեց Երևանի քաղաքային պանթեոնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հուղարկավորվեց Երևանի քաղաքային պանթեոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուղարկավորության արարողությանը ներկա գտնվեցին նախկին ու ներկա պաշտոնյաներ, քաղաքական ու ռազմական գործիչներ։ Նրանք ցավակցեցին Հարությունյանների ընտանիքին և վերջին հրաժեշտը տվեցին իրավապահ համակարգի գործչին:

ՀՀ ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը ծնվել է 1955թ. հոկտեմբերի 20-ին, մահացել՝ 2019թ. սեպտեմբերի 23-ին: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրել է 2003-2008թթ.: Նա զբաղեցրել է նաև Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը, եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: 1998 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 2001թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 2004թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում