5-րդ զորամիավորման ռազմական տեխնիկան զբաղեցրել է նախորոշված շրջանները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 24-ին 5-րդ զորամիավորման զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մշտական տեղակայման վայրերից դուրս բերված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան զբաղեցրել են նախորոշված շրջանները:
Ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, բացազատվել են կապի հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: