Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու դեպքին

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք 
պատճառելու դեպքին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ զորամասի սպային Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի քննությունը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը:

«Դեպքը մեր վերահսկողության տակ է. սպան գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ ինքը և Կառավարության բոլոր անդամներն անպայման հետևողական են լինելու դեպքի բացահայտման հարցում:

«Ռազմական ոստիկանությունն էլ, քաղաքացիական ոստիկանության հետ միասին իրականացնում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ: Ամեն ինչ կլինի ազնիվ և արդար, և մեղավորներն իրենց պատիժը կստանան:

Սեպտեմբերի 18-ին ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա:

2019 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին իրենց մոտ է ընդունվել նշված սպան: Կատարվել է շտապ վիրահատություն, սպայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ