Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

94-ամյա տատիկը դաջվածք Է արել մահացած ամուսնու հիշատակին. Daily Mail

94-ամյա տատիկը դաջվածք Է արել մահացած ամուսնու հիշատակին. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Ուորիքշիրի կոմսության Քենիլվորթ քաղաքի տարեց բնակչուհին դաստակին դաջել Է որդու եւ մահացած ամուսնու անուն-ազգանվան սկզբնատառերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

94-ամյա Հիլդա Վեսթը ժամանել Է տեղի դաջվածքների ստուդիա եւ խնդրել որեիցե առանձնահատուկ բան դաջել հանգուցյալ ամուսնու՝ Էռնեստի հիշատակին: Ուղեւորությունը կազմակերպելուն նրան օգնել Էին ծերանոցի հիվանդապահուհիները: Նա պատմել Է, որ ամուսինը, որի հետ ապրել Է 70 տարի, մահացել Է հինգ տարի առաջ: «Ես միշտ երազել եմ դաջվածքի մասին,- խոսովանել Է տատիկը:- Ես մտածեցի, որ հիանալի կլինի դաջել Էռնեստի եւ որդուս՝ Դավիթի անվան-ազգանվան սկզբնատառերը»: «Ամուսնուս ծննդյան օրը սեպտեմբերի 14-ին Է: Ես այնպես Էի ցանկանում նրա համար ինչ-որ առանձնահատուկ բան անել,-հավելում Է Վեսթը:- Ես նրան շատ եմ սիրում»: Ստուդիայի սեփականատեր Մեթի Գարդներն իր հանգստի օրն անձամբ Է արել դաջվածքը, ընդ որում՝ անվճար: «Ամեն օր չԷ, որ մոտդ 94-ամյա հաճախորդուհի Է գալիս»,- ընդգծել Է Գարդները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]