Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում 51 աստղով դրոշներ են կախել ի պաշտպանություն Վաշինգտոնին նահանգի կարգավիճակ շնորհելուն

ԱՄՆ-ում 51 աստղով դրոշներ են կախել ի պաշտպանություն Վաշինգտոնին նահանգի կարգավիճակ շնորհելուն


ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած հանգստյան օրերին 50 աստղի փոխարեն 51 աստղով հարյուրից ավելի դրոշներ Էին կախվել Սպիտակ տունը Կապիտոլիումի հետ կապող Փենսիլվանիա ավենյուի երկայնքով՝ ի պաշտպանություն մայրաքաղաքի Կոլումբիայի օկրուգին նահանգի կարգավիճակ շնորհելուն: Համապատասխան օրինագծի քննարկումն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հսկողության եւ կառավարական բարենորոգման կոմիտում նախատեսված Է սեպտեմբերի 19-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ներկայում, Միացյալ Նահանգների Սահմանադրության համաձայն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսն Է, որ բացառիկ օրենսդրական իշխանություն ունի մայրաքաղաքի օկրուգի տարածքում: Դրա պատմության մեծ մասի ընթացքում Վաշինգտոնում ընդհանրապես տեղական ինքնակառավարման ոչ մի կարգի մարմիններ չեն եղել, մինչեւ որ 1973 թվականին ամերիկացի օրենսդիրները չհիմնեցին քաղաքային խորհուրդ եւ քաղաքագլխի պաշտոն, որն այժմ զբաղեցնում Է Մյուրիել Բոուզերը: Հենց նա Էլ հանձնարարել Է կախել դրոշները:
ԱՄՆ-ի մայրաքաղաքը, չնայած այն բանին, որ այնտեղ ավելի քան 700 հազար մարդ Է բնակվում, լիարժեք ներկայացուցիչ չունի երկրի Կոնգրեսում: Կոլումբիայի օկրուգը Ներկայացուցիչների պալատում ներկայացված Է սոսկ պատվիրակով, որն իրավունք ունի քվեարկելու միայն ընթացակարգային հարցերի շուրջը, ինչպես նաեւ կոմիտեներում: Ըստ որում լրիվ կազմով պալատում այդ պատվիրակը քվեարկելու իրավունք չունի: Սենատում մայրաքաղաքի օկրուգն ընդհանրապես ոչ մի կերպ ներկայացված չԷ:
ԱՄՆ-ի Կոնգրեսը վերահսկում Է տեղական իշխանությունների օրենսդրական բոլոր նախաձեռնությունները եւ կարող Է դրանք արգելափակել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am