ԱՄՆ-ում 51 աստղով դրոշներ են կախել ի պաշտպանություն Վաշինգտոնին նահանգի կարգավիճակ շնորհելուն

Armenpress 13:40, 16 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած հանգստյան օրերին 50 աստղի փոխարեն 51 աստղով հարյուրից ավելի դրոշներ Էին կախվել Սպիտակ տունը Կապիտոլիումի հետ կապող Փենսիլվանիա ավենյուի երկայնքով՝ ի պաշտպանություն մայրաքաղաքի Կոլումբիայի օկրուգին նահանգի կարգավիճակ շնորհելուն: Համապատասխան օրինագծի քննարկումն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հսկողության եւ կառավարական բարենորոգման կոմիտում նախատեսված Է սեպտեմբերի 19-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ներկայում, Միացյալ Նահանգների Սահմանադրության համաձայն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսն Է, որ բացառիկ օրենսդրական իշխանություն ունի մայրաքաղաքի օկրուգի տարածքում: Դրա պատմության մեծ մասի ընթացքում Վաշինգտոնում ընդհանրապես տեղական ինքնակառավարման ոչ մի կարգի մարմիններ չեն եղել, մինչեւ որ 1973 թվականին ամերիկացի օրենսդիրները չհիմնեցին քաղաքային խորհուրդ եւ քաղաքագլխի պաշտոն, որն այժմ զբաղեցնում Է Մյուրիել Բոուզերը: Հենց նա Էլ հանձնարարել Է կախել դրոշները: ԱՄՆ-ի մայրաքաղաքը, չնայած այն բանին, որ այնտեղ ավելի քան 700 հազար մարդ Է բնակվում, լիարժեք ներկայացուցիչ չունի երկրի Կոնգրեսում: Կոլումբիայի օկրուգը Ներկայացուցիչների պալատում ներկայացված Է սոսկ պատվիրակով, որն իրավունք ունի քվեարկելու միայն ընթացակարգային հարցերի շուրջը, ինչպես նաեւ կոմիտեներում: Ըստ որում լրիվ կազմով պալատում այդ պատվիրակը քվեարկելու իրավունք չունի: Սենատում մայրաքաղաքի օկրուգն ընդհանրապես ոչ մի կերպ ներկայացված չԷ: ԱՄՆ-ի Կոնգրեսը վերահսկում Է տեղական իշխանությունների օրենսդրական բոլոր նախաձեռնությունները եւ կարող Է դրանք արգելափակել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am