Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ 109-ամյա Աստղիկ Ալեմյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Armenian Mirror Spectator-ը, Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին ու մինչև 12 տարեկանը բնակություն հաստատել Սիրիայի մանկատներից մեկում: Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ:

1980-ականներից ի վեր՝ նա ամեն տարի ապրիլի 24-ին հատուկ պատվի էր արժանանում քաղաքային խորհրդում կազմակերպվող միջոցառման ժամանակ:

90-ամյակին Աստղիկ Ալեմյանն ընտանիքի անդամների հետ մեկնել էր Եգիպտոս և Սիրիա՝ վերստին այցելելով այն վայրերը, որտեղ եղել էր մանուկ հասակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]