Տնտեսություն

Մելքումյանն առաջարկում է ներկրվող մի խումբ ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին

2 րոպեի ընթերցում

Մելքումյանն առաջարկում է ներկրվող մի խումբ ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է երրորդ երկրներից ներկրված մի խումբ սննդային ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին, այլ ոչ թե անմիջապես սահմանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում:

«1997-ից ներդրվել է համակարգ՝ սահմանին ավելացված արժեքի հարկ գանձելու: ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների ավելացված արժեքի հարկի գանձումը կատարվում է հաջորդ ամսվա 20-ին: Ես փորձ եմ կատարել երրորդ երկրներից ներկրվող մի խումբ ապրանքներ համապատասխանեցել այդ ընթացակարգին, որ գանձվեն հաջորդ ամսվա 20-ին»,-ներկայացրեց Մելքումյանը:

Մելքումյանի խոսքով՝ ընտրել է այնպիսի ապրանքախմբեր, որոնք բյուջեի վրա էական ազդեցություն չեն ունենա: Դրանք այնպիսի ապրանքախմբեր են, որոնք արագ իրացվելու են:

Պատգամավորների խոսքով՝ ապրանքների խումբ ընտրելիս հիմքում դրել է սոցիալական նշանակությունը, հաշվի է առնել ձեռներեցների համար խնայողությունը, արագ իրացվելիությունը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ կառավարությունը շարունակում է սկզբունքային անհամաձայնություն ունենալ նախագծի հետ: Նա նկատեց՝ առաջարկվում է ներմուծման ԱԱՀ-ն գանձել ոչ թե ներմուծման պահին, այլ մինչև հաջորդ ամսվա 20-ն այնպիսի սննդամթերքի համար, ինչպիսին են՝ սառեցված միս՝ խոշոր եղջերավոր անասունների, թռչնի, կաթնամթերք, օղի, կոնյակ: Փոխնախարարը նկատեց, որ այսօր արդեն նշված ապրանքատեսակների պարագայում մեր գյուղատնտեսական արտադրանքը մրցունակ չէ: Նա ներկայացրեց այլ պատճառներ ևս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում