Մեր մրցակիցները. Իտալիան հաղթեց, Հունաստանը՝ ոչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության J խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ընտրանին, կայացան 6-րդ տուրի մյուս խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբի առաջատար Իտալիան շարունակում է միայն հաղթել: Այս անգամ իտալացիներն արտագնա խաղում մրցեցին և 1:2 հաշվով առավելության հասան Ֆինլանդիայի նկատմամբ: Օրվա մյուս խաղում Հունաստանն Աթենքում հյուրընկալելով Լիխտենշտեյնին չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ: