Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտգործնախարարն ամփոփեց Հայաստանում և Արցախում կայացած դեսպանահավաքը

Արտգործնախարարն ամփոփեց Հայաստանում և Արցախում կայացած 
դեսպանահավաքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ամփոփեց Հայաստանում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նախարարը նշեց, որ համաժողովը թերի կլիներ առանց Արցախ կատարած այցի:

«ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովն առաջինն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: Մենք ընդգծեցինք արժեքների երեք հարթություն, որոնց վրա հենվում է մեր արտաքին քաղաքականությունը: Համաժողովը նորովի էր անցկացման ձևաչափով: Մենք կազմակերպեցինք մեր աշխատանքներն այնպես, որպեսզի մեր դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչներն ունենան շփումներ գործարար աշխարհի հետ: Մենք հանդիպում ունեցանք Էկոնոմիկայի նախարարի հետ, այդ հանդիպումը ի հայտ բերեց որոշակի խնդիրներ, որոնք կապված են հավաքական պատվեր ձևակերպելու հետ: Մենք հանդիպում ունեցանք նաև Հայոց կաթողիկոսի հետ, քննարկվեցին նախարարության և Մայր աթոռի, դիվանագիտական ներկայացուցչությունների ու  առաքելական եկեղեցու միջև համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպում ունեցանք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ: Մեծ նշանակություն ուներ այցը Արցախ: Առանց այդ այցի դեսպանահավաքը թերի կլիներ: Բովանդակային քննարկումներ ունեցանք Արցախի նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ: Դեսպանահավաքի ընթացքում ներկայացրի նաև ՀՀ արտաքին քաղաքականության երեք սկզբունքները»,- ասաց Մնացականյանը:

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում և Արցախում կայացավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]