Հասարակական

ԱԱԾ-ին կհատկացվի ավելի քան 20 մլն դրամ՝ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության համար

2 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ին կհատկացվի ավելի քան 20 մլն դրամ՝ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ՀՀ պետական սահմանի պահպանության իրականացման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 20 միլիոն 492 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, ԱԱԾ-ին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված միջպետական պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ռուսական կողմից պահպանվում է միայն Թուրքիայի Հանրապետության հետ սահմանային հատվածը, որից ձախ ընկած որոշակի հատվածի պահպանության համար ռուսական կողմը պատասխանատվություն չի կրում:

Ըստ այդմ, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվեն վերը նշված միջոցները, ինչի արդյունքում կապահովվի ՀՀ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության արդյունավետությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում