Տնտեսություն

Կառավարությունն առաջարկում է մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենա ներմուծողներին ազատել ԱԱՀ-ից

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն առաջարկում է մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենա ներմուծողներին ազատել ԱԱՀ-ից

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկում է մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմու­ծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից: «Արմենպրես»-ը, նախագիծը ներառված է Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում:

Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ:

«Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 և ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրերին դասվող` մինչև չորս տարի ներառյալ թողարկ­ման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմու­ծումը»,- ասվում է նախագծում:

Կառավարությունն այս նախագծով նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչև չորս տարվա արտադրության տրանսպորտային միջոցների ներմուծումը, ինչպես նաև մեղմել 2020 թվականի հուն­վարի 1-ից ԵԱՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույ­քա­չափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառ­ման հետևանքով նոր դրույ­քա­չափերի կիրառության ազդեցությունը և նպաստել ոլորտում գոր­ծու­նեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջա­նառու միջոց­ների ավելացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում