Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

«Զբոսաշրջային Հայաստան-2019» մրցանակաբաշխություն. սպասվում է ավելի քան 500 հյուր

«Զբոսաշրջային Հայաստան-2019» մրցանակաբաշխություն. սպասվում է ավելի քան 500 
հյուր

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զբոսաշրջային Հայաստան-2019» 6-րդ մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի այն կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ:

Միջոցառմանը սպասվում է 560 հյուր, ովքեր ժամանելու են Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից:

Մրցանակաբաշխության ղեկավար Անահիտ Գևորգյանը նշեց, որ քվեարկությունն անցնելու է երկու փուլով:

«Առաջին փուլում՝ դատարկ անվանակարգերը ներկայացվելու են հանրությանը և այն ընկերություններին, որոնք գործունեություն են ծավալում հենց զբոսաշրջության ոլորտում: Հենց իրենք առաջադրելու են տարվա լավագույնին: Առաջին փուլի քվեարկության արդյունքներով ձևավորվելու է 2-րդ փուլի լավագույն հնգյակը, ինչից հետո էլ ընտրվելու է հաղթողը»,- նշեց Գևորգյանը:

Քվեարկությունն անցկացվելու է բաց և թափանցիկ, և հենց մրցանակաբաշխության օրը հայտնի կդառնան 15 անվանակարգում առաջադրված լավագույն զբոսաշրջային ընկերությունները, կազմակերպություններն ու անհատները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ասաց, որ իրենք շատ են կարևորել մրցանակաբաշխության անցկացման թափանցիկությունը:

«Մրցանակաբաշխության էմոցիոնալ մասը պահպանելու համար որոշել ենք, որ հաղթողները հենց այդ օրը հայտնի դառնան: Համոզված եմ, որ այս միջոցառումը դեռ շարունակական կլինի, և եկող տարի կփորձենք ավելի մեծ մասշտաբով իրականացնել»,- շեշտեց Սաֆարյանը:

Նա նշեց, որ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ավելացվել է «Լավագույն տպագրված նյութ» անվանակարգը:

Մրցանակաբաշխության բոլոր հյուրերին կտրվեն արձանիկ-կրծքանշաններ: Հաղթող մասնակիցներին տրվող արձանիկները հեղինակել է քանդակագործ Մարգարիտա Մատուլյանը:

Մրցանակաբաշխությանը լինելու են՝ «Տարվա էքսկուրսավար», «Լավագույն էքստրեմալ տուրիզմի նախագիծ», «Լավագույն ստարտափ», «Լավագույն էկոնախագիծ», «Ազգային ավանդույթներին ուղղված ծրագրեր», «Լավագույն զբոսավար», «Լավագույն թանգարան» և այլ անվանակարգեր: Ընդհանուր առմամբ քվեարկվող անվանակարգերը 15-ն են, իսկ չքվեարկվողները՝ 5-ը:

Միջոցառման պաշտոնական բացումը կանի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգային ծրագրով և տոնական ընթրիքով:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am