ՃՏՊ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. տուժածներ չկան
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 23-ին, ժամը 04:09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel» մակնիշի (վարորդ` Արա Ղ., ծնված 1992 թ.) ավտոմեքենան բախվել է կայանած «Mercedes» մակնիշի (վարորդ` Գևորգ Ա., ծնված 1978 թ.) ավտոմեքենային, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 50 մ). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում