Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն. Արսեն Գասպարյան

Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի 
համաձայն. Արսեն Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն անդրադարձել է վարչապետի աշխատակազմից իր հեռացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արսեն Գասպարյանը հայտնեց, որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

 

Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր հեռացումը վարչապետի աշխատակազմից:

Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն: Վարչապետի կադրային քաղաքականությունը կարող է նախատեսել որոշ վերադասավորումներ և կադրային էթիկայի կանոնների համաձայն չէի ուզենա հավելյալ մեկնաբանությունների մեջ մտնել: Կարող եմ միայն նշել, հետագա իմ գործունեությունը պայմանավորված է սոսկ վարչապետի և իմ միջև կայացած քննարկումներով:

Զանգվածային լրատվության միջոցները տարբեր պատճառներ են շահարկում Ձեր հեռացման վերաբերյալ: Ի՞նչ պարտականություններ եք ունեցել աշխատակազմում և ինչ կասեիք մամուլում նշված Ձեր ազատման դրդապատճառների մասին:

Մամուլում նշված բոլոր դրդապատճառները, առանց բացառության, չեն համապատասխանում իրականությանը: Ես զբաղվել եմ Հայաստանի արտաքին տնտեսական կապերով, ուղղորդել եմ մի շարք ներդրումային ծրագրեր և վարչապետին ներկայացրել եմ 46 ներդրումային ծրագիր, որոնցից մի մասն արդեն իրականացվել են, իսկ մնացածը դեռ ընթացքի մեջ են: Ղեկավարել եմ Թափոնների կառավարման և վերամշակման աշխատանքային խումբը, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների խորհուրդը: Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպել եմ հայ-իտալական բիզնես ֆորումը, որը վերջերս կայացավ Երևանում և Գյումրիում: Կատարել եմ, իհարկե, վարչապետի տարբեր հանձնարարականներն արտաքին տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտներում: Ներգրավված եմ եղել մի շարք միջպետական ու բազմակողմ բանակցություններում, ներառյալ ԵԱՏՄ - Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, որը հուսով եմ կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում: Համոզված եմ, որ աշխատակազմի իմ գործընկերների և այլ պետական ինստիտուտների շնորհիվ այս բոլոր աշխատանքային ուղղություններում, որոնք ես սկսել եմ, դրական արդյունքներ կարձանագրվեն մոտ ապագայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]