Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված հայ զբոսաշրջիկների խնդիրը կապված էր հյուրանոցի ամրագրումների հետ

Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված հայ զբոսաշրջիկների խնդիրը կապված էր 
հյուրանոցի ամրագրումների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված 10 զբոսաշրջիկի վերաբերյալ խնդիրը կապված է եղել հյուրանոցում հավելյալ ամրագրումների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյան:

«Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն կապի մեջ է տուրիստական գործակալության հետ, զբոսաշրջիկները տեղավորվել են հյուրանոցում, իսկ խնդիրը կարգավորվել է»,- ասաց Օհանյանը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուր էր տարածվել, որ 10 զբոսաշրջիկ փողոցում է հայտնվել և նրանք, հասնելով տեղ, պարզել են, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում:

«Ինֆո թրավել» տուրիստական գործակալությունից արձագանքել էին, որ խնդիրն արդեն լուծված է և բոլոր զբոսաշրջիկները հյուրանոցում են:

«Խնդիրը հյուրանոցի ամրագրման հետ կապված է եղել և ոչ հայկական կողմից: Շարմ Էլ Շեյխում է խնդիրը եղել, սակայն ամեն ինչ արդեն լուծված է»,- ասել էին տուրիստական գործակալությունից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]