Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Ապրիլ

Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքը կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը

Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքը կիրականացնի «Պոդմոսկովյե» 
ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկությունը օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ ընկերության մասին մանրամասն տեղեկությունների չի տիրապետում, իսկ ինչ վերաբերում է կառավարության կողմից տրամադրված գումարին, ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ այս պահի դրությամբ աշխատանքների կազմակերպման համար փոխանցվել է 966 մլն դրամ:

«Կառավարության կողմից նախատեսվել է նախապես 2,2 մլրդ դրամ, որից ներկայումս աշխատանքների կազմակերպման համար փոխանցվել է 966 մլն դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրի իրականացման շրջանակում գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 966,480.8 հազար դրամով: Միջոցներն ուղղվելու են ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը, որի վերաբերյալ որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության օգոստոսի 1-ին կայացած նիստում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ