Փաշինյանը լուսանկար է հրապարակել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների և Տիգրան Սարգսյանի հետ
19:45, 9 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը լուսանկարն արել է Ղրղզստանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո և տեղադրել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նիկոլ Փաշինյանը լուսանկարն անվանել է վարչապետական սելֆի: ՀՀ վարչապետի հետ լուսանկարվել են Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում