Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Պակիստանը դադարեցրեց երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ

Պակիստանը դադարեցրեց երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանը դադարեցրել Է երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ երկու պետությունների միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, որն առաջացել Է Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշման առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին հայտնել Է Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը:

«Քանի դեռ ես երկաթուղային տրանսպորտի նախարարի պաշտոնում եմ, «Բարեկամության Էքսպրես» գնացքը (միակ գնացքը, որը երթեւեկում Է Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ) այլեւս չի երթեւեկելու»,-հայտարարել Է նախարարը: «Հաջորդ երեք կամ չորս ամիսները շատ կարեւոր են, կարող Է պատերազմ սկսվել, բայց մենք դա չենք ցանկանում,-հավելել Է նախարարը՝ մեկնաբանելով Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ստեղծված իրադրությունը:-Եթե մեր դեմ պատերազմ սկսվի, ապա այն կդառնա վերջինը»: «Բարեկամության Էքսպրեսը» միակ գնացքն Է, որը շաբաթական երկու անգամ Լահորից Նյու Դելի Էր մեկնում Աթարիով: Առաջին երթուղին գնացքը կատարել Է 1976 թվականի հուլիսի 22-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am