Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի 10-18 տարեկան երեխաները կմասնակցեն ԹՈՒՄՈ-ի ամառային ճամբարին

Վրաստանի 10-18 տարեկան երեխաները կմասնակցեն ԹՈՒՄՈ-ի ամառային ճամբարին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին կմասնակցեն Վրաստանի 10-18 տարեկան երեխաները։

Ինչպես տեեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը օգոստոսի 8-ին որոշում է կայացրել 14 միլիոն 150 հազար դրամ գումար տրամադրել նրանց մասնակցությունն ապահովելու համար։

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ փոխայցելությունների արդյունքում պարզվել է, որ հայ և վրացի պատանիների միջև կա շփումների շատ լուրջ բաց։

«Մեր նախարարությունը մի նախագիծ է իրականացնում, որով վրացի պատանիները Հայաստանում մասնակցում են ամառային ճամբարներին, վրացական կողմը նույնպես պատրաստակամություն է հայտնել նման նախագիծ իրականացնել և իրականացնում է։ Շուրջ 50 պատանի Վրաստանից մասնակցել են ԹՈՒՄՈ-ի կազմակերպած ամառային ճամբարին։ Բավականին լավ ծրագիր է իրականացվել, և Կառավարությունը հանձառություն է արել այս շփումները ավելացնելու, որպեսզի երիտասարդ սերնդի մակարդակով փոխշփումները լինեն պատշաճ մակարդակի, և ճանաչելիությունը մեծ լինի։ Այս ծրագիրը շարունակական բնույթ կկրի»,-ասաց Հարությունյանը։

Նախարարը բարձր է գնահատում համագործակցությունը Վրաստանի նախարարության հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ գաղափար է համարում համատեղ ճամբարների կազմակերպումը և կարծում է, որ ոչ միայն պետք է շարունակել նման ծրագրերը, այլ նաև դրանց ծավալները պետք է ընդլայնել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am