Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամուլսարի փորձագիտական վերջնական եզրակացության սրբագրված տարբերակը պատրաստ կլինի օգոստոսի 12-13-ին

Ամուլսարի փորձագիտական վերջնական եզրակացության սրբագրված տարբերակը 
պատրաստ կլինի օգոստոսի 12-13-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ Կառավարության օրակարգի հարցերի քննարկումը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանին խնդրեց տեղեկություն տրամադրել Ամուլսարի հանքի հետ կապված գործով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք, ի վերջո, պատրա՞ստ է միջազգային փորձագիտական եզրակացությունը, որպեսզի կառավարությունը կարողանա որոշել իր հետագա անելիքները։

 Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ասաց, որ փորձագետների կողմից համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը ներկայացվել է հուլիսի 22-ին, որը բաղկացած է եղել 188 թերթից և 2 հավելվածից։

«Վերջնական փաստաթղթերը օգոստոսի 6-ի դրությամբ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից ամբողջությամբ թարգմանված է հայերեն և խմբագրված է։ Թարգմանության ծավալը կազմում է 341 թերթ»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ այն ներկայումս սրբագրվում է և պատրաստ կլինի օգոստոսի 12-13-ին։

Արթուր Գրիգորյանը նաև ներկայացրեց, թե ինչ աշխատաքներ են իրականացվել Ամուլսարի գործով։

 Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2018 թվականի հուլիսի 20-ին քրեական օրենսգրքի 282 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր բարձունքների շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները բնապահպանության նախարարության պաշտոնատար անձնանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի՝ հող, օդ, ջուր, բուսական, կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցության ռիսկերի և դրանց կանխարգելման ուղղված միջոցառումների հիմնավորվածության, ինչպես նաև ներկայացված շրջակա միջավայրի ազդեցության բնապահպանական, սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների անկախ փորձագիտական գնահատման նպատակով Քննչական կոմիտեի կողմից 2018 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարվել է  2 փուլով միջազգային հավատարմագրված կազմակերպությունների նախաորակավորման ընթացակարգ և նույն օրը համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում։ Միջազգային մրցույթին մասնակցելու հրավերներ են ուղարկվել տվյալ ոլորտի միջազգային կազմակերպություններին։ 2019 թվականի հունվարի 19-ին մրցութային հանձնաժողովի կողմից ամփոփվել են մրցույթի արդյունքները և որոշվել է նախապատվությունը տալ «Էլարդ» ընկերությանը։ 2019 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ Քննչական կոմիտեին պահուստային ֆոնդից հատկացվել է 396 հազար դոլար՝ «Էլարդ» ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով ։ 2019 թվականի մարտի 15-ին Քննչական կոմիտեի և «Էլարդ» ընկերության միջև կնքվել է համապատասխան պայմանագիր։ Մարտի 18-ին քրեական գործով նշանակվել է էկոլոգիական ,երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական և այլ փորձաքննություններ, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» ընկերության փորձագիտական խմբին։

Փորձագիտական խմբի հետ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն փորձագիտական նախնական եզրակացությունը ստանալ 2019 թվականի մայիսի 31-ին։

Ընդհանուր առմամբ ողջամիտ ժամկետներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարույթ իրականացնող մարմնի միջոցով փորձագետներին տրամադրվել է փորձագետների կողմից պահանջված շուրջ 300 փաստաթղթեր, որը կազմում է շուրջ 20 հազար թերթ։

Հունիսի 27-ին փորձագիտական խմբի և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների միջև քննչական կոմիտեում վարույթ իրականացնող մարմնի մասնակցությամբ տեղի ունեցել «Սկայպ» կոնֆերանս զանգ , նույնօրինակ կոնֆերանս զանգ օդի որակի և կենսաբազմազանության թեմայով տեղի է ունեցել  հուլիսի 1-ին։ Հունիսի 28-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է երկրաբանության և ջրային ռեսուրսների վերաբերյալ նախնական եզրակացություն, իր մեկնաբանությունները և պարզաբանումները։ Նույն օրը փորձագետները «Լիդիան Արմենիա» ընկերության պարզաբանման է ուղարկել 12 լրացուցիչ հարցեր, որոնք պատասխանվել է հուլիսի 3-ին, իսկ հուլիսի 4-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է կենսաբազմազանության և օդի որակի վերաբերյալ նախնական եզրակացության իր մեկնաբանությունները և պարզաբանումները։ Այս ընթացքում նախնական եզրակացության վերաբերյալ մեկնաբանություններ են ներկայացրել նաև վարույթ իրականացնող մարմինը և Շրջակա միջավայրի նախարարությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]