Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն Է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն Է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության 
սրման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան անհանգստացած Է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք իրոք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ, ինչի հետեւանքով հայ զինծառայող Է սպանվել, երկուստեք կան վիրավորներ»,-ասել Է նա բրիֆինգում: Զախարովայի խոսքով՝ լարվածության աճը հակասում Է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին եւ քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին:

«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա Էսկալացումն անթույլատրելի Է, կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,-հավելել Է Զախարովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995 թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյանհատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարիխախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացելմարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am