Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն

Հակոբ Արշակյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում էր նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նախարարության աշխատակազմին ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Աբրոյանին, ով համակարգելու է թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

«Պարոն Աբրոյանն իր ոլորտի պրոֆեսիոնալներից է, աշխատել է մեծ ընկերություններում որպես թիմի ղեկավար, այնուհետև ստեղծել է իր ստարտափ ընկերությունը արհեստական բանականության ոլորտում, որտեղից էլ խնդրել ու համոզել ենք, որպեսզի գա ու միանա մեր թիմին»,- ասել նախարարը:

Արմեն Աբրոյանը, շնորհակալություն հայտնելով նման պատասխանատու աշխատանքն իրեն վստահելու համար, նշել է, որ պատրաստ է աշխատել այնպես, որ սեփական օրինակով կարողանանք վստահ ասել, որ սա է ճիշտ ճանապարհը։

Խորհրդակցության ընթացքում Հակոբ Արշակյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է հատկապես գրությունների ժամկետների խիստ պահպանման, դրանց պատշաճ պատասխանելու վրա։ Նա ընդգծել է պետության կայացման համար յուրաքանչյուր աշխատակցի՝ իր գործունեության նկատմամբ պատասխանատու մոտեցումը,  պետական ծառայողի դերը և նրա կողմից քաղաքացու նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու կարևորությունը։

Գործակարգավարական խորհրդակցությունը շարունակվել է նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի և արդյունքների  վերաբերյալ քննարկմամբ: Տրվել են  նաև նոր հանձնարարականներ։

Քննարկվել են նախարարությունում ընթացող գործընթացների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am