Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկ տարում ավելի քան 20 հազար ՄԻԱՎ-ախտահարված Է մահացել Ռուսաստանում

Մեկ տարում ավելի քան 20 հազար ՄԻԱՎ-ախտահարված Է մահացել Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարված ավելի քան 20 հազար ռուսաստանցի Է մահացել 2018 թվականին: ՄԻԱՎ-ից մահացությունը մեկ տարում աճել Է 2,2 տոկոսով: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է «ՄԻԱՎ-վարակի վերաբերյալ համաճարակային իրադրությունը Ռուսաստանում 2018 թվականին» զեկույցից, որը հրապարակվել Է ՌԴ-ի առողջապահության նախարարության Բնակչության տեղեկատվայնացման կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտի կայքում:

«2018 թեականին ՄԻԱՎ-ախտահարումից մահացել Է 20 հազար 597 մարդ, ինչը կազմում Է 14 (դեպք) 100 հազար բնակչի հաշվով (2017 թվականին 20 հազար 45 մարդ, 13,7՝ 100 հազար բնակչի հաշվով, «մահացություն ՄԻԱՎ-ախտահարումից» ցուցանիշի աճը՝ 2,2 տոկոս): Նշվում Է, որ վերջին տարում հիվանդությունից մահացածների մեծ մասը 25-ից 55 տարեկան մարդիկ են (76,7 տոկոս, 2017 թվականին՝79,6 տոկոս) հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am