Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թեհրանի նախկին քաղաքագլխին մահապատժի են դատապարտել կնոջն սպանելու համար

Թեհրանի նախկին քաղաքագլխին մահապատժի են դատապարտել կնոջն սպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի նախկին քաղաքագլուխ եւ երկրի նախկին փոխնախագահ Մոհամադ Ալի Նաջաֆին մահապատժի Է դատապարտվել կնոջն սպանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով դատական մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամ Հոսեյն Էսմայիլիին:

Ինչպես հայտարարել Է դատական մարմինների ներկայացուցիչը, Նաջաֆին մեղավոր Է ճանաչվել եւ դատապարտվել Է մահապատժի: Թեհրանի նախկին քաղաքագլխի կինը մայիսի վերջին գնդակահարվել Էր Թեհրանի հյուսիսի Էլիտային շրջանի բնակելի շենքում: Նաջաֆին ինքն Է հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին եւ խոստովանել, որ սպանել Է կնոջը, հայտարարելով, որ դա տեղի Է ունեցել ընտանեկան խնդիրների պատճառով: Նաջաֆին Թեհրանի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել Է 2017 թվականի օգոստոսից մինչեւ 2018 թվականի ապրիլը: Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա գլխավորել Է նաեւ Իրանի կրթության նախարարությունը եւ բարձրագույն կրթության նախարարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am