Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում դադարեցվել են ՌՕՈՒ-ի բոլոր ուսումնավարժական թռիչքները

Ադրբեջանում դադարեցվել են ՌՕՈՒ-ի բոլոր ուսումնավարժական թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կապակցությամբ Պաշտպանության նախարարության ղեկավարության կարգադրությամբ Ադրբեջանի տարածքում դադարեցվել են բոլոր ուսումնավարժական թռիչքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները,  այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլըն:

«Մինչև ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման հանգամանքների բացահայտումը Ադրբեջանի ՌՕՈՒ-ն ժամանակավորապես դադարեցրել է ուսումնավարժական թռիչքները: Միևնույն ժամանակ, մարտական հերթապահությունը իրականացվում է պլանավորված ձեւով», - ասել է Դարգյահլըն:

Հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին հանկարծ կորել էր կապն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի հետ, որն ուսումնավարժական թռիչքներ Էր իրականացնում գիշերը, եւ այն անհետացել էր ռադարներից: Նախնական վարկածով՝ ռազմական ինքնաթիռն աղետի էր ենթարկվել եւ ընկել Կասպից ծովը: Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ կիրառվում են օդաչուի որոնման եւ փրկման անհետաձգելի միջոցներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն սկսել է վթարի պատճառների հետաքննությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am