Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործով ձերբակալվել է դիրքի ավագը

Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործով 
ձերբակալվել է դիրքի ավագը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիքի ավագը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը:  Նշվում էր, որդեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am