Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրանի ԱԳՆ-ում անընդունելի են համարել Թրամփի հայտարարությունն Աֆղանստանում պատերազմի մասին

Իրանի ԱԳՆ-ում անընդունելի են համարել Թրամփի հայտարարությունն Աֆղանստանում պատերազմի մասին


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական նեկայացուցիչ Աբաս Մուսավին հուլիսի 24-ին «բացարձակապես անընդունելի» Է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքն Աֆղանստանում պատերազմը հաշված օրերում շահելու՝ Վաշտինգտոնի ունակության մասին, հաղորդել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մուսավիի խոսքով նման հայտարարություններն սպառնալիք են ներկայացնում միջազգային անվտանգության համար: Նա ընդգծել Է, որ Իրանը կանգնած Է աֆղան ժողովրդի եւ նրա կառավարության կողմում:
Հուլիսի 22-ին Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը հանդիպել Է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ: Հանդիպմանն ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ Վաշինգտոնը կարող Է Աֆղանստանում պատերազմը հաղթել մի քանի օրվա ընթացքում, սակայն չի ցանկանում «սպանել 10 միլիոն մարդրու»:
Հուլիսի 23-ին Քաբուլը Վաշինգտոնից պարզաբանումներ Է պահանջել Թրամփի դիրքորոշման վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am