Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ 
Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ երկրի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

«Խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը միջպետական բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու լավագույն հիմքն է»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին մաղթել է առողջություն և երջանկություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am