Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 2 աղբատար մեքենան արդեն տեղում են, կբերվեն նաև աղբարկղեր

 Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 2 աղբատար մեքենան արդեն տեղում են, 
կբերվեն նաև աղբարկղեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 2 աղբատար մեքենան արդեն տեղում են և շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Առաջիկայում սպասվում են նոր աղբատար մեքենաներ: Այսօր՝ հուլիսի 23-ին, տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ»,- նշել է Կարապետյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am