«Արարատ-Արմենիա»-ն մեծ ներուժ ունի. Արմեն Համբարձումյան
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանի կարծիքով իր թիմը ներուժ ունի և դա ցույց կտա Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:
«Մենք «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի դեմ խաղում միայն հաղթանակ ենք ակնկալում: Ամբողջ թիմով գերկենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա և պատրաստ ենք պայքարելու: Մեր թիմն իսկապես մեծ ներուժ ունի և այդ ներուժը դուք կտեսնեք առաջիկա երկու խաղերում և հաջորդ մրցաշրջանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համբարձումյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի հետ: Հանդիպումը կկայանան հուլիսի 23-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում