1000х90.jpg (78 KB)

«Արարատ-Արմենիա»-ն մեծ ներուժ ունի. Արմեն Համբարձումյան

Armenpress 18:25, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանի կարծիքով իր թիմը ներուժ ունի և դա ցույց կտա Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:

«Մենք «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի դեմ խաղում միայն հաղթանակ ենք ակնկալում: Ամբողջ թիմով գերկենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա և պատրաստ ենք պայքարելու: Մեր թիմն իսկապես մեծ ներուժ ունի և այդ ներուժը դուք կտեսնեք առաջիկա երկու խաղերում և հաջորդ մրցաշրջանում»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համբարձումյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի հետ: Հանդիպումը կկայանան հուլիսի 23-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am