Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նոր Հարավային Ուելս նահանգի 
վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 18-ին հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ողջունել է տիկին Բերեջիկլյանի այցը հայրենիք և բարձր գնահատել նրա գործունեությունը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման իրավունքի:

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել:

Գլեդիս Բերեջիկլյանն ասել է, որ լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռնուհի և այցելելով Հայաստան՝ հպարտ է իր հայկական ծագմամբ ու արմատներով: Նա հույս է հայտնել, որ յուրաքանչյուր հաջորդ այցին Հայաստանը կտեսնի ավելի զարգացած:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, խոսել նաև ավստրալահայ համայնքի և նրա ունեցած դերի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am