Հասարակական

Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը տեսակցել է ռադիոակտիվ նյութի գործով կասկածվող ՀՀ քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը տեսակցել է ռադիոակտիվ նյութի գործով կասկածվող ՀՀ քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը տեսակցել է ռադիոակտիվ նյութ տեղափոխելու գործով կասկածվող ՀՀ քաղաքացուն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, նշելով, որ ՀՀ քաղաքացին որևէ բողոք չունի:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ավելի վաղ տեղեկացրել էր, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․-ին, ով, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար։

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Վրաստանի հատուկ ծառայությունները կասեցրել են Հայաստանից ՌԴ ռադիոակտիվ նյութերի փոխադրման փորձը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում