Տնտեսություն

Քաղավիացիայի կոմիտեն քննարկում է օդանավերի մասերի արտադրություն կազմակերպելու հարցը

1 րոպեի ընթերցում

Քաղավիացիայի կոմիտեն քննարկում է օդանավերի մասերի արտադրություն կազմակերպելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն քննարկումներ է անցկացնում ներդրողների հետ Հայաստանում օդանավերի մասերի արտադրություն կազմակերպելու համար: Քննարկվում է նաև ներդրումային ծրագիր՝ կապված օդանավերի վերանորոգման հետ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Ներկայում չէի ցանկանա ընկերությունների անուններ տալ, սպասենք քննարկումների ավարտին: Եթե ստացվի, ապա խոսքը 1000-ից ավելի աշխատատեղի ստեղծման մասին», -ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք այդ ոլորտում անհրաժեշտ մասնագետներ կա՞ն, Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ զուգահեռ պետք է լուծվի նաև այդ հարցը:

«Այսօր մեր ավիացիոն-տեխնիկական ուսումնարանը շատ վատ վիճակում է: Եթե գաք մեր շենքը տեսնեք, իրոք, կտխրեք: Համոզված չեմ, որ մեր ներդրողները հենց մեր ուսումնարանում ներդրումներ կանեն, կարող է ցանկանան որպես մասնավոր սկսել: Դա բանակցություններից հետո պարզ կլինի: Հետաքրքրություն կա օդաչուների, ինչպես նաև ինժեներների համար դպրոց բացելու հարցի նկատմամբ», - ավելացրեց Տաթևիկ Ռևազյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում