Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻՊ-ը նախատեսում է Տավուշում և Լոռիում ևս հիմնել մարզային ստորաբաժանումներ

ՄԻՊ-ը նախատեսում է Տավուշում և Լոռիում ևս հիմնել մարզային ստորաբաժանումներ

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն առաջնահերթ է համարում արագ արձագանքման համար Տավուշի և Լոռու մարզերում ստորաբաժանումներ ստեղծել: Չի բացառվում, որ նույնիսկ մինչև 2020-ի բյուջեի հաստատումը Տավուշում ստեղծեն մարզային բաժին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաթոյանն այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեն» թեմայով քննարկմանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Այս պահին ՄԻՊ-ը ստորաբաժանումներ ունի երեք մարզերում՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի։ Մենք կարևորում ենք իրավունքների պաշտպանությունն առավել մեծացնելը, քանի որ իրավիճակներ են լինում, որտեղ արագ արձագանքի անհրաժեշտություն է լինում: Առաջնահերթ թիրախում Տավուշի և Լոռու մարզերն են: Հնարավոր է, որ մինչ 2020-ի բյուջեի հաստատումը Տավուշում ստեղծենք մարզային բաժին: Այս պահին դեռ ստեղծված չէ, գործողություններն ընթանում են»,-ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ը նախատեսում է ուժեղացնել նաև արագ արձագանքման գործառույթը: Երկու տարի նոր համակարգ է գործում, և շուրջօրյա թեժ գիծը համալրվել է ձայնագրող հատուկ սարքով: ՄԻՊ գրասենյակը փորձում է ելքային զանգերը ձայնագրել, խնդիրներին ավելի մանրամասն ծանոթանալու և լուծելու համար: Ներդրել են նաև մի քանի հեռախոսագիծ միանգամից, որ քաղաքացիների համար գիծը զբաղված չլինի:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]