Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Գայանե Աբրահամյանը

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը 
կղեկավարի Գայանե Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման որոշում է ընդունվել Ազգային ժողովի խորհրդի՝ հուլիսի 13-ին կայացած նիստի ընթացքում:

ԱԺ խորհրդի որոշմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ևս ընդգրկվել է պատվիրակության կազմում:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, սակայն հունիսի 18-ին նա հայտարարեց, որ դադարեցնում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարի լիազորությունները: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ինչն ավելի է մեծացնելու իր ֆիզիկական զբաղվածությունը:  Որպես պատճառ Մխիթար Հայրապետյանը նշել էր ծանրաբեռնվածությունը, քանի որ ղեկավարում է նաև  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am