Միջազգային

ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի եւ իրանական միջուկային ծրագրին նվիրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրության պատճառով ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները: Հուլիսի 12-ին Բրյուսելում այդ մասին հանդիպման նախաշեմին լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի հարցը: Ինչպես սպասվում Է, նրանք կկենտրոնան տարածաշրջանում եւ Պարսից ծոցի տարածաշրջանի շուրջը լարված իրադրության վրա եւ կքքնարկեն այն վիրպումների գոյություն ունեցող ռիսկի նվազեցման ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական Էսկալացիայի»,- ասել Է նա:

Դիվանագետի խոսքով՝ արտգործնախարարությունների ղեկավարները կողմերին առավելագույն զսպվածության կոչ կանեն: «Նախարարներն առավելագույն զսպվածությամն կոչ կանեն: Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա ԳՀՀՊ-ի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել Է աղբյուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում