ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
15:06, 11 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավային:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ այդ համատեքստում մեծապես կարևորելով նաև խորհրդարանականների դերը հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում