Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարության 7 ավտոմեքենա կամրացվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին

Ֆինանսների նախարարության 7 ավտոմեքենա կամրացվի Առողջապահական և 
աշխատանքի տեսչական մարմնին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությանն ամրացված 7 անվանում ավտոմեքենաները ետ կվերցվեն և կամրացվեն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, խոսքը հետևյալ մեքենաների մասին է. Nissan X Trail (2007), TOYOTA CAMRY (2013), TOYOTA CAMRY (2010), 3 հատ TOYOTA COROLLA (2013), HYUNDAI ELANTRA (2012):

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը, որն ավելի ուշ վերակազմավորվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի։

Տեսչական մարմնի ստեղծման պահից մինչ օրս որեւէ իրավական ակտով վերջինիս համապատասխան գույք չի ամրացվել։ Նշվածը բացասաբար է անդրադառնում Տեսչական մարմնի կողմից իրականացվող կանխարգելման գործունեության եւ վերահսկողության հետ կապված աշխատանքները պատշաճ եւ ամբողջական ապահովելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված ժամկետները պահպանելու վրա։

Նախագծի ընդունման հիմնական նպատակն է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին ամրացնել ավտոմեքենաներ, որոնց միջոցով մարմինը հնարավորություն կունենա պատշաճորեն եւ ամբողջական իրականացնել օրենքով իրեն վերապահված առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող կանխարգելիչ գործունեությունը եւ վերահսկողության իրականացումը, այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետների պահպանումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]