Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԻՆ-ի որոշ գործառույթներ կտրվեն Շրջակա միջավայրի նախարարությանը

ԱԻՆ-ի որոշ գործառույթներ կտրվեն Շրջակա միջավայրի նախարարությանը

 ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Արտակաըգ իրավիճակների նախարարության որոշ գործառույթներ Շրջակա միջավայրի նախարարությանը վերապահելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Դրանք հիմնականում հիդրոմետ ծառայության գործառույթներն են: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հուլիսի 10-ի նիստում քվեարկությամբ: 

Ինչպես արդեն նշել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ խոսքը վերաբերում է հիդրոմետ ծառայության գործառույթները՝  օդերևութաբանության  և մթնոլորտային ակտիվ ներգործության գործառույթները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելուն: Հավաքագրվում են շրջակա միջավայրի մոնիտորինգի հետ առնչվող բոլոր գործառույթները: Նախկինում որոշ գործառույթներ վերապահված էին Շրջակա միջավայրի նախարարությանը (նախկին բնապահպանության նախարարություն), որոշ գործառույթներ, մասնավորապես, անտառային մոնիտորինգի մասով՝ Գյուղատնտեսության նախարարությանը, որոշ գործառույթներ, հիդրոմետ ծառայության մասով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

 Հիմա այս երեք ՊՈԱԿ-ները միավորվում են, ինչի արդյունքում կստեղծվի Շրջակա միջավայրի մոնիտորինգի նոր կենտրոն, որը տեխնիկական վերազինման և կարողությունների վերազինման արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրի շրջակա միջավայրի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն:

Ներկայումս արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում քաղաքականության մշակումն ու իրականացումը: Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել ԱԻՆ-ին վերապահված այդ գործառույթները:

Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ ձայներ չկային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am